
ArmLur.am-ի տեղեկություններով, հրաժարական է տվել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը: Այդ մասին այսօր առավոտյան տեղեկացրել են համայնքապետարանի աշխատակիցներին և հայտնել, որ վերջինս հրաժարական է տվել ու գնացել:
Հիշեցնենք, որ Վարդենիսում համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի էին ունեցել 2017 թվականի նոյեմբերի 5-ին: Այժմ Վարդենիսում պետք է անցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ: ՀՀ Ընտրական օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասի համաձայն, Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ըստ այդմ, համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի` ԿԸՀ սահմանված ժամկետներից մեկում: