«Մտավախություն կա, որ ՀՀԿ-ակաները կբոյկոտեն Արամ Հարությունյանին կալանավորելու համար հրավիրվելիք ԱԺ նիստը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանի հետ կապված գործին:  Նա նշել է, որ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ, և սա ապացույցն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրենք  լինելու են հետևողական:

«Կարող է լինել այդպիսի բան, որովհետև ԱԺ մեծամասնությունը Արամ Հարությունյանի խմբակցության ներկայացուցիչներն են, ՀՀԿ-ականեր, և նրանք կարող են բոյկոտել և չներկայանալ ԱԺ նիստին, քվորում չապահովել՝ կալանավորելու կամ որպես մեղադրյալ ներգրավելու համար: Մեր կուսակցության բոլոր պատգամավորները ներկա կլինեն, հույս ունեմ, որ մյուսներն էլ չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարի արդար քննությանը, բայց եթե նույնիսկ տեղի ունենա, լավ չի, որ հետաձգվում է, բայց մյուս ԱԺ-ն հարցին կանդրադառնա, և հարցը կլուծվի»,-հավելեց Փաշինյանը:




Լրահոս