Այսօր, դեկտեմբերի 3-ին, ժամը 17:30 Արմավիր քաղաքի թիվ 1 մշակութային տան հարակից հրապարակում ՀՅԴ-ն հրավիրում է հանրահավաք՝ ՀՅԴ պատգամավորության թեկնածուների և գործիչների մասնակցությամբ:
ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի հանդիպման ընթաղքում խոսելու են իրենց ծրագրերից, կքննարկեն որոշ դրույթներ, կլսեն ժողովրդի սպասելիքներն ու կարծիքները: «Մենք միշտ հավատարիմ ենք եղել մեր սկզբունքներին և այսօր էլ շարունակում ենք գործել նույն ոգով՝ հավատարիմ մնալով հողին ու հային»,- նշված է հայտարարության մեջ: