
Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի առարկությունների ներկայացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
« Դատախազության բոլոր ներկայացուցիչներն իրենց առարկություններով հանդես եկան, և նրանց առարկությունների քննարկման փուլը ավարտվեց»,- ասաց Օրբելյանը:
Նրա խոսքով` դեռևս կան քննարկումներ, դիրքորոշումների ներկայացման փուլը և երկու միջնորդություն, որը պետք է քննարկվի:
Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին:
Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: