Մարդ չի լինելու, կգնամ, կգրանցվեմ, հետո դուրս կգամ` իմ գործերով զբաղվելու. Գալուստ Սահակյանը՝ Արամ Հարությունյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:

-Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու նիստին ՀՀԿ-ական պատգամավորները ներկա կլինե՞ն: Դուք գնալո՞ւ եք:

-Հետո էլ պիտի ասեն` պատգամավորները չեկան: Յուրանքանչյուրը իր համար իր քաչոզարշավն է անում: Սա աբսուրդ երախայական խաղ է, ոչ թե քաղաքական գործընթաց: Եթե նա հանցագործ է, ինչ-որ ձեւով պետք է պատժվի: Դա ոչ թե արտահերթ է, այլ հերթական նստաշրջանն է, որ պետք է տեւի 3-4 օր: Այսինքն` պատգամավորները իրենց գործերը պիտի թողեն գան նստեն խորհրդարանում: Եթե նույնիսկ գնամ էլ մարդ չի լինելու: Եթե առավոտյան հասկանամ` որեւէ խնդիր կա, կգնամ, կգրանցվեմ, հետո դուրս կգամ` իմ գործերով զբաղվելու:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս