
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որքան մոտենում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան կրքերն ավելի են թեժանում եւ ուժերի ներկայացուցիչները փորձում են իրարից ձայներ խլել: Այդպես է նաեւ Գեղարքունիքի մարզում, որտեղ «Սասնա ծռեր» կուսակցությունից առաջադրված է նաեւ կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը:
Լինելով Մարտունի քաղաքից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա փորձում է իր համակիրների հետ գործել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, մարզպետ Գնել Սանոսյանի դեմ, եւ իրավիճակն իսկապես լարված է, նույնիսկ պատճառ են դառնում ներքին վեճերի: Ու սա այն դեպքում, երբ «Սասնա ծռերի» շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը բազմիցս հայտարարել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողքին կանգնելու մասին»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: