
Ապրիլյան պատերազմի հերոս, 19-ամյա շարքային զինծառայող Գեւորգ Վարդանյանի հայրը` Գագիկ Վարդանյանը, մահացել է: Գեւորգի ընտանիքը Ռուսաստան էր տեղափոխվել տարիներ առաջ, սակայն զորակոչի տարիքի հասնելով՝ Գեւրոգը վերադարձել էր հայրենիք ու ծառայության անցել: Որդու զոհվելուց հետո ընտանիքը վերադարձել էր ու հաստատվել Գյումրիում:
Հերոսի հոր առողջական վիճակը վատացել էր որդու զոհվելուց հետո: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մահվան պատճառը առողջական վատ վիճակն է:
ArmLur.am–ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում հերոսի ընատնիքի անդամներին և հարազատներին: