Դատապարտյալներին ներում շնորհելու կարգը փակուղի է մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո դատապարտյալներին ներում շնորհելու կարգը փակուղի է մտել: «Ժողովուրդ» օրաթերթին զանգահարած դատապարտյալները հայտնեցին, որ դեռեւս 7 ամիս առաջ իրենք դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներման խնդրագրով: Ըստ «Ներման մասին» ՀՀ օրենքի` ներման հարցերի խորհրդակցական հանձնաժողովը 20-օրյա ժամկետում պետք է ներման խնդրագրի եզրակացությունն ուղարկի վարչապետին:

Իսկ վերջինս իր հերթին ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներում շնորհելու կամ մերժելու մասին որոշումն ուղարկում է ՀՀ նախագահին: Այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում նախագահը ստորագրում է ներում շնորհելու կամ մերժելու որոշման նախագիծը: «Բոլոր ժամկետները սպառվել են, ոչ մի տեղից չենք կարողանում տեղեկություն ստանալ մեր գործերի մասին»,- «Ժողովուրդ» օրաթերթին վրդովված պատմեցին դատապարտյալները: Ի դեպ, ներման հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է, որը ԱԺ ընտրություններում թենածու է եւ զբաղված է քարոզարշավով:




Լրահոս