
Արդեն հայտնել էինք, որ այսօր ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
Քիչ առաջ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ վթարի վայրը հայտնաբերվել է, ինքնաթիռը գտել են Բարձրաշեն գյուղի մոտ:

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն Են փոխգնդապետ Բաբայան Արմենը,
Մայոր Մանուկյան Մովսեսը։
Ցավակցում ենք»։