Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցակա ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություից, ուղերձում, մասավորապես, ասված է.
«Խորապես ցնցված եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման եւ զինվորական օդաչուներ, փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու ծանր լուրից:
Վստահ եմ, որ օդային աղետի պատճառների բացահայտումը թույլ կտա հետագայում բացառել նման ողբերգության կրկնությունը, իսկ կատարվածը որեւէ կերպ չի անդրադառնա զինված ուժերի անձնակազմի մարտական ոգու վրա:
Ծանր կորստյան այս պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված օդաչուների ընտանիքներին, կիսում նրանց անփարատելի վիշտը եւ մաղթում եմ ոգու արիություն»: