Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացնում է իր միջնորդությունները։
Նիստի մեկնարկից առաջ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածների՝ սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով։
«Դիմում ենք դատարանին՝ գտնելով, որ այն իրավական նորմերը, որոնք կիրառվում են այս գործի շրջանակներում, հակասում են Սահմանադրությանը, և խնդրում ենք դիմել Սահմանադրական դատարան։ Կամ եթե դատարանը համոզված կլինի, որ հակասում են, ուրեմն չպետք է դրանք կիրառի», – ասաց Օրբելյանը։