7 միջոց, որոնք կկարգավորեն հորմոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին ախտորոշելու և անհրաժեշտ քայլերի դիմելու դեպքում հնարավոր է կանխարգելել առողջության հետ կապված ավելի լուրջ խնդիրների առաջացումը։ Կայքը ներկայացրել է 7 եթերային յուղ, որոնք կարող են օգնել թեթևացնել նշանները։

Լավանդայի եթերային յուղ։  Կարծիք կա, որ լավանդայի բույրը կարող է օգնել որոշակիորեն հանգստանալ, բարձրացնել տրամադրությունը։

Ծոթորի եթերային յուղ։ Ծոթորն օգնում է օրգանիզմին խթանել պրոգեստերոնի արտադրությունը։

Ռեհանի եթերային յուղ։ Ռեհանի եթերային յուղը կօգնի օրգանիզմին պայքարել էմոցիոնալ և ֆիզիկական սթրեսի դեմ։ Այս եթերային յուղն օգնում է քնի խանգարումների, հիշողության հետ կապված խնդիրների, սթրեսի դեպքում։

Եղեսպակ՝ շալֆեյ։ Այս եթերային յուղն էներգիայի լավ աղբյուր է։ Այն արդյունավետ է սթրեսից ազատվելու համար։

Կիտրոնի տերևների եթերային յուղ։ Պրոգեստերոնի և էստրոգենի սխալ արտադրությունը կարող են ցավոտ դաշտանի, անպտղության, ոչ պարբերական դաշտանի պատճառ դառնալ։ Հետազոտություններից մեկի արդյունքի համաձայն՝ կիտրոնի կեղևի և կիտրոնի եթերային յուղի կոմպոնենտներն օգնում են հորմոնների կարգավորման հարցում, լավացնում են լյարդի աշխատանքը։

Սանդալի ծառի եթերային յուղ։ Այս յուղը կարող է օգնել կարգավորել տեստոստերոնի մակարդակը։

Մրտենու յուղ։ Վահանաձև գեղձը պատասխանատու է օրգանիզմի մի շարք գործառույթների համար, այդ թվում՝ մարմնի ջերմաստիճանի կարգավորում, նյութափոխանակության վերահսկում։ Այս յուղն օգնում է կարգավորել վահանաձև գեղձի հորմոնները։




Լրահոս