«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է՝ լուրեր են պտտվում, թե Մաշտոցի 47 հասցեի շենքը պատրաստվում են տրամադրել Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որպես առաջին տիկնոջ նստավայր։
Հիշեցնենք, որ Մաշտոցի 47-ում առայժմ տեղակայված է ՀՀ նախագահի նստավայրը։ Նախագահականի աշխատակցից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ են պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26։
Ասաց՝ երբ օրենքը կստորագրվի նախագահի կողմից, այն ուժի մեջ կմտնի, այն ժամանակ կխոսենք այդ մասին։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի ընտրվելուց առաջ այս շենքը, որը նախկինում կառավարության ընդունելությունների տունն էր, վերանորոգվել, վերապրոֆիլավորվել էր ՀՀ նախագահական նստավայրի, սակայն որպես նախագահի նստավայր՝ աշխատասենյակների քանակի եւ շենքի օպտիմալության առումով հարմար չէր։ Հիմա, ըստ էության, «ռակիրովկա» է տեղի ունենալու՝ Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ի «մեկ սենյականոցից» տեղափոխվելու է Մաշտոցի 47։ Չնայած պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: