ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ էր սպարապետը ցանկանում գնդակահարել Սերժ Սարգսյանին. ուշագրավ բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրավիրած ասուլիսում ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը, խոսելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասին, հայտարարություն արեց, ինչը բուռն քննադատությունների և քննարկումների տեղիք տվեց:

Կարծիքներ հնչեցին նաև, թե Դավիթ Շահնազարյանը պետական-ռազմական գաղտնիք է հրապարակել:

Բանն այն է, որ ՀՀԿ-ական թեկնածուն նման խոսք հնչեցրեց. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին՝ թե 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը, և ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել, ու ովքե՞ր նրան համոզեցին, որ դա չանի: Թող այդ մանրամասները ինքը մի հատ պատմի, կարող է ասում է՝ ես տեղեկություններ չունեմ: Այստեղ երկրորդ հարցն էլ կա՝ ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը»:

Ի պատասխան` Սասուն Միքայելյանը պարզաբանում պահանջեց Դավիթ Շահնազարյանից` հայտարարելով. «Նախ Օմարը հանձնվել է 93 թվականի դեկտեմբերին, որտեղ հրամանատար է եղել Հրազդանից Ռաֆոն: Այդ ժամանակ սպարապետը հրաման է տվել, որպեսզի ջակոտվ գնա Օմար, մինչև բանակն օգնության հասնի: Ես դեկտեմբերի 31-ին հավաքել եմ ջոկատը և շարժվել դեպի Օմար: Օմարն արդեն հանձնված է եղել: Երկրորդ, երրորդ գծերում պաշտպանություն ենք ձևավորել: Դավիթ Շահնազարյանը պետք է պարզաբանում տա. սա արդեն լուրջ խնդիր է: Նախկինում լինելով Ազգային անվտանգության ծառայության պետը` իրավունք չունի նման անհիմն հայտարարություն անել: Ուզում եմ մի փակագիծ էլ բացել` մարտի 1-ի դեպքերի հետ կապված. փետրվարի 18-ին կամ 19-ին Դավիթ Շահնազարյանը բոլորին դուրս է հանել, ասել` առանձին զրույց կա: Ինձ էլ ասաց` պետականորեն հրաման կա` քեզ խփելու, Օպերա մի’ արի: Ես էլ ասել եմ` դա նշանակություն չունի, որտեղ իմ ժողովուրդն է, ես այնտեղ կլինեմ»:

Եվ ահա, այս ստեղծված իրավիճակից հետո ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Վազգեն Սարգսյանի ավագ օգնական, վարչական ապարատի ղեկավար, ՊՆ վերաստուգիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Գևորգյանը` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Գևորգյանի եղբայրը, ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց դեպքերն այնպես, ինչպես եղել է` բացահայտելով իրականությունը:

Մեր զրուցակիցը նախ զարմանք հայտնեց, թե ինչու է Դավիթ Շահնազարյանը, քաջ իմանալով ողջ ճշմարտությունը, իրականությունը խեղաթյուրել և նման աղմուկ բարձրացրել:

«Դավիթը Սասունին ինչո՞ւ է էդ հարցը տալիս: Սասունն ի՞նչ կապ ունի, Սասունն ընդհանրապես տեղյակ չի: Ես Վազգենի հետ եմ եղել, որ Սասունին ասվել է ջոկատի հարցով: Դա պետական բան էր, Վանաձորի գունդն էր էնտեղ: Դա պաշտպանության նախարարին թող հարցներ: Ո՞վ էր էն ժամանակվա պաշտպանության նախարարը: Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարարը: Էդ որ գնդակահարություն էր խոսում. Վազգենն ասում էր, որ Սերժ Սարգսյանը տեղում չէ, պաշտպանության նախարարը տեղում չէ: Էնպես որ, Դավիթ Շահնազարյանը թող գնա Սերժ Սարգսյանին հարց տա, Սասունին ինչո՞ւ է էդ հարցը տալիս: Ես Դավիթ Շահնազարյանին էլ եմ լավ ճանաչում: Ես էլ հիշեցնում եմ Դավիթ Շահնազարյանին` Վազգենն ասում էր Սերժ Սարգսյանին պետք է գնդակահարել, նախարարը տեղում չէ… Բանակն էր էնտեղ պահում, ջոկատները չէին պահում, Վանաձորի գունդն էր պաշտպանում: Դավիթն անվտանգության պետ է եղել, ինքը շատ լավ գիտի էդ տեխնոլոգիաները: Ես չեմ հասկանում` ինչու է նման բան ասել` իմանալով իրականությունը:

Ես` որպես շատ լավ տեղյակ մարդ, ասում եմ` Սասունը ջոկատով գնաց, հազիվ կանգնեցրեց էդ հարձակումը, որը ձնագնդիկի նման գլորվում էր: Դրանից հետո կանգնեցրել ենք, գնացել ենք, ազատել ենք, հաղթել ենք: Դավիթն էլ պիտի նման բան չաներ էլի… չէղած տեղից Սասունին մեղադրեր…»:

Հ.Գ. Ի դեպ, քիչ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավոր, և նկատի ունենալով, որ 27.11.2018թ. և 04.12.2018թ. տեղի ունեցած ասուլիսներում Դավիթ Շահնազարյանի հնչեցված հայտարարություններում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր (թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության), նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-177-րդ հոդվածների կարգով հայտարարությունը դիտվել է որպես հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին, որը նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով քննարկվում է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում և ստուգվում են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը:

Նշված հաղորդման քննարկման կապակցությամբ Դավիթ Շահնազարյանը գրությամբ ս.թ. դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ հաղորդման կապակցությամբ, ըստ էության, բացատրություն տալու և այն հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու համար:

Տաթև Հարությունյան




Լրահոս