Ազգային ժողովում այսօր կրկին քվորում չկար: Խորհրդարանում գրանցվել է 11 պատգամավոր և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, թե պետք է սպասել 4 ժամ:
Քառօրյան մեկնարկել էր երեկ, սակայն երեկ կրկին քվորում չեղավ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ գրանցված լինի 53 պատգամավոր:
Նշենք, որ քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: