
ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը այսօր ԱԱԾ չի գնա: Նա դրա փոխարեն որոշել է մամուլի ասուլիս հրավիրել և հանդիպել լրագրողներին:
ԱԱԾ հրավիրելու առիթ են հանդիսացել երեկ Դավիթ Շահնազարյանի կողմից հնչեցված մեղադրանքները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության մասին։
«Ես այսօր ժամը 13:00-ին պատրաստվում էի 5 րոպեով այցելել Ազգային անվտանգության ծառայություն, բայց քանի որ նշյալ գերատեսչությունը առաջ ընկնելով` հայտարարություն տարածեց, ուստի ժամանակ չեմ կորցնի և ինքս հանդես կգամ հայտարարությամբ», – ասել է Շահնազարյանը: