Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Արմավիրի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արուսյակ Մանավազյանի քարոզարշավը դեկտեմբերի 4-ին Մրգաստան համայնքում խոչընդոտել են:
«Հայտնում ենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, խնդրել են, որ շտապ ոստիկան գնա Մրգաստան գյուղ:
Մեկնած օպերատիվ խմբին «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորական թեկնածու Արուսյակ Մանավազյանը բանավոր հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Մրգաստան գյուղի կենտրոնական հատվածում ոմն Գեւորգ իր եւ իր թիմի անդամների հետ վիրավորական տոնով է խոսել, փորձել է խոսքերով սադրել թիմին անօրինական գործողությունների եւ քարեր է նետել թիմի անդամների ուղղությամբ, ինչի հետեւանքով ոչ մեկը չի վնասվել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գեւորգը Մրգաստան գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Գեւորգ Հ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 14.40-ին ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր»: