«Մենք» դաշինքի քարոզարշավը շարունակվում է Գավառ քաղաքում։ «Ես ապավինում եմ մեր քաղաքացիների խոհեմությանը։ Մենք, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, նույնիսկ պատգամավորով ԱԺ-ում անելու ենք մեր բոլոր ծրագրերը։ Առնվազն երեք տարում, խոստանում եմ, Հայաստանում չվերանորոգված ճանապարհներ չեն լինելու։ Իջեցնելու ենք գազի գինը։
ԱԺ ամբիոնի միայն ճառերի և իմիտացիայի համար չէ․ դա կոնկրետ գործ անելու համար է, դա իշխանության վրա ազդեցություն ունենալու լծակ է, և մենք այդ լծակներն օգտագործելով՝ նույնիսկ այն մարդկանց, ովքեր եղանակային փոփոխությունների հետ կապված փոխում են իրենց գաղափարախոսությունը, նրանց իրավունքներն էլ ենք պաշտպանելու,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Մենք դաշիքնի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: