Վարկերով դատավորը. որքան ունեցվածք ունի Աղասի Դարբինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը հայտարարագրել է 52 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 590 հազար դրամ: Իսկ ահա պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ դատավորն ունի անհատական բնակելի մեկ տուն, մեկ բնակարան, արտադրական նշանակության մեկ շինություն եւ մեկ բնակելի շենք:

Այսինքն` մեկից ավելի բնակարաններ, Նաեւ երեք`«Range Rover sport, «Gaz 322132», «Gaz 24» մակնիշի մեքենա ունի: Իսկ ահա նրա կինը` Գայանե Դարբինյանը, չնայած զրոյական եկամուտին, հայտարարագրել է 44.2 մլն դրամական միջոց: Նշենք, որ Աղասի Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է:




Լրահոս