Նախարարներից մի քանիսն այլևս գործադիրում չեն աշխատի, այլ կվերցնեն մանդատը. բուռն քննարկումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ վարչության միջեւ այս օրերին բուռն քննարկումներ են կառավարության կազմի եւ հետագա փոփոխությունների շուրջ: Արդեն բազմիցս նշվել է, որ կառավարությունում պետք է օպտիմալացումներ լինեն, ու նախարարություններ միանան, ըստ այդմ` այժմ նախարարներից մի քանիսն այլեւս գործադիրում չեն աշխատի, այլ կվերցնեն մանդատը: Այդ փոփոխություններն արվելու են արդեն հաջորդ խորհրդարանի կողմից, սակայն որոշումները կայացվելու են մինչ այդ: Հիմա ակտիվ քննարկումներ են, թե ինչպես վարվել, ում գործուղել խորհրդարան, ում թողնել գործադիրում:

Որոշում կայացնելիս Նիկոլ Փաշինյանն առաջնորդվելու է ոչ միայն ընտրությունների արդյունքներով, այլեւ հասարակական տրամադրություններով, քանի որ այս ընթացքում կան նախարարներ, որոնք հասցրել են դժգոհություն հարուցել, եւ կան այնպիսիք, որոնք սիրվել են հասարակության կողմից: Ակտիվ քննարկումներ են նաեւ այն հարցի շուրջ, թե որ գերատեսչությունների օպտիմալացումն է ավելի ճիշտ լինելու:




Լրահոս