
Երեկ հրավիրած ասուլիսում ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը, խոսելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասին, հայտարարություն արեց, ինչը բուռն քննադատությունների և քննարկումների տեղիք տվեց:
Կարծիքներ հնչեցին նաև, թե Դավիթ Շահնազարյանը պետական-ռազմական գաղտնիք է հրապարակել: ՀՀԿ-ական թեկնածուն նման խոսք հնչեցրեց. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին՝ թե 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը…»:
Այս հայտարարությանն անդրադարձել են նաև ազատամարտիկները: Մասնավորապես Սևանի ջոկատի անդամ Վրեժ Ջնդոյանը ArmLur.am-ի հետ զրույցում շատ վրդովված էր Շահնազարյանի այդ հայտարարությունից:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: