«Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը իր երեխայի համար կառուցվող ապագա երկրում հին քաղաքական ուժերին որևէ կերպ չի տեսնում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում նշեց «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը:
«Այստեղ ներկա կոալիցիոն և կիսակոալիցիոն հին ուժերի հետ որևէ խոսալու բան չկա: Չկա մի պարզ պատճառով, քանի որ նրանք ապականել են մեր երկիրը, վերացրել են արդարադատությունը, ջնջել են բարու ու չարի սահմանները, հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել են իրենց երկրում ապրելու և իրենց կյանքը տնօրինելու իրավունքից: Նրանց կառավարման տարիներին անձամբ ես իրավունքներս իրացնելու համար բազմիցս հայտնվել եմ ոստիկանության բաժիններում և դատարաններում, իսկ քանիսն են լռեցվել, ծեծվել և հայտնվել ճաղերի հետևում: Նրանք աղճատել են հանրային բոլոր հարաբերությունները, քաղաքացուն սարքել են բարեգործության, ընտրակաշառքի սպասող իրավազուրկ օբյեկտի: Ես իմ, իմ երեխայի համար կառուցվող ապագա երկրում նրանց որևէ կերպ չեմ տեսնում: Պարոն Փաշինյան, երբ ես, դուք և մեր այլ ընկերներ խոսում էին հեղափոխության մասին, մի՞թե այսպիսի Հայաստան էիք պատկերացնում, որում պատգամավորի մանդատի հայտ է ներկայացնում ընտրակեղծարար, պետության շահերի հաշվին սեփական շահերը սպասարկող հանցագործների խմբակը: Դուք ինքներդ սկսեցիք արհեստական շնչառություն տալ քաղաքական դիակներին: Եվ դա հանգեցրեց նրան, որ սև-սպիտակի մարտավարությամբ ստեղծվել է մի վիճակ, երբ դեմ ես Նիկոլին, քվեարկիր «Հանրապետականի» օգտին: Եվ եթե այդ հանցագործ խմբակը հայտնվեց խորհրդարանում, դրա քաղաքական պատասխանատուն դուք եք լինելու»,- հայտարարեց Սուրեն Սահակյանը:»,- ասաց Սահակյանը: