Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը բանավեճի ընթացքում թվարկեց փոփոխությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանն այսօր բանավեճի ընթացքում ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած այն կարևոր փոփոխություններն ու որոշումները, որ տեղի են ունեցել վերջին 6-7 ամսում:

«Նախ, 20 և 10 դրամով համապատասխանաբար էժանացել են գազն ու լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար: Ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի՝ խմելու ջուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը չի թանկանա: 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է հուլիսի 1-ից, ևս 200 հազարի աշխատավարձը կբարձրանա 2019 թվականի ընթացքում»: Հայտնի 1000 դրամների ֆոնդը, որը հայրենիքի պաշտպանների համար էր, 2 տարով իր ազդեցությամբ հետ է գնացել և տարածվում է ոչ թե 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած, այլ 2016 թվականի դեպքերի վրա: Բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի՝ մինչև 5 տոկոս, իսկ նորակառույց բնակարանների պարագայում, ըստ էության, անտոկոս վարկեր են տրվում: 125 հազար մարդու վարկային պատմություն մաքրվել է, նրանք երաշխավորներ են և վարկառուներ: Երկրորդ երեխայի միանվագ նպաստը եռապատկվել է: 38 հազարով ավելացել է գրանցված աշխատողների թիվը: Վերացել են տնտեսական մենաշնորհները: Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծվել է, երթևեկության կանոնների տուգանքների համաներում է եղել, 150 հազար մարդուն ներվել է 130 մլրդ դրամ տուգանք»,- նշեց Փաշինյանը:




Լրահոս