Այսօր քաղաքական բանավեճի ժամանակ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն անդրադարձավ այսօր հրապարակված Փաշինյան-Արթուր Վանեցյան հրապարակված գաղտնալսմանը և նշեց, թե դատավորները շարժվում են իշխանությունների ասածով: Ի պատասխան Փաշինյանը պատասխանեց. «Եթե դատավորներին հրահանգած լինեինք, ձեր կուսակցության 90%-ը նստած կլիներ»:
Առհասարակ բանավեճի ընթացքում հաճախ են իրար հասցեին մեղադրանքներ հնչեցնում Նիկոլ Փաշինյանն ու Վիգեն Սարգսյանը: Վերջինս նաև հայտարարեց, թե Փաշինյանի իշխանությանը որպես ընդդիմություն հենց ՀՀԿ-ն է պետք, որը զգոն կպահի իրենց: Իսկ Փաշինյանն էլ ընդգծեց, թե ՀՀԿ-ն որպես ընդդիմություն հարմար է, քանի որ այդ դեպքում իշխանափոխություն երբեք չի լինի:
«Ձեր տապալվելը ինձ ձեռք չի տալիս: Պետք է հաջողեք ոչ թե պատմելով, այլգործելով: Ես ուզում եմ, որ դուք հաջողեք», – նշեց Վիգեն Սարգսյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
«Որքան էլ տհաճություն զգացվեց, այսօր նորից նոր գաղտնալսում և այլն, բայց նորությունն այն էր այսօրվա, որ անցումային արդարադատություն ունենք, այն անցնում է ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի միջոցով դեպի վարչապետ, և այդ «տրոյկան», կարծես թե, ձևավորված է և որոշում է կայացնում՝ ով
Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Եթե այդպիսի որոշում կայացված լիներ, ձեր կուսակցության 90 տոկոսն արդեն նստած կլիներ, պարո՛ն Սարգսյան, և շատ հնարավոր է՝ նաև դուք նստած լինեիք, պարո՛ն Սարգսյան»: