Մշակույթի և կրթության նախարարությունները կմիանա՞ն. ինչ փոփոխություններ են սպասվում.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ վարչության միջեւ այս օրերին բուռն քննարկումներ են կառավարության կազմի եւ հետագա փոփոխությունների շուրջ: Նաեւ Փաշինյանի մակարդակով հայտարարվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կառավարությունում պետք է օպտիմալացումներ լինեն՝ նախարարություններ միանան: Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում ակտիվ քննարկվում է Մշակույթի նախարարությունը Կրթության եւ գիտության նախարարությանը միացնելու հարցը:

Բացի այս, խոսվում է նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը Ջրային տնտեսության պետական եւ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեները միացնելու մասին: Իսկ ահա Սփյուռքի նախարարությունը հնարավոր է Արտաքին գործերի նախարարությունում ստանա վարչության կարգավիճակ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս