Պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը ստացան 2,5 միլիոն ֆինանսական աջակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարի/productbootcamp/ լավագույն երկու թիմերը, որոնք ժյուրիի ընտրության արդյունքում ստացան ընդհանուր 2,5 միլիոն՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտինախատիպի վերածելու համար։

1,5միլիոն ՀՀ դրամ արժողությամբ առաջին մրցանակին արժանացավ Festivalթիմը, որը կմշակի կինոփառատոնների համար նախատեսված հատուկ հավելված։ Հավելվածի շնորհիվ օգտատերերը կկարողանան ծանոթանալփառատոնի ծրագրին, մասնակցող ֆիլմերին և նայել թրեյլերները։ Հավելվածը կհարմարեցվի յուրաքանչյուր փառատոնին՝ հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները և կարիքները։

Երկրորդ մրցանակին, որի արժեքն է 1 մլն ՀՀ դրամ, արժանացավ Rendchain թիմը, որի լուծումը համախմբում է առկա համակարգիչները՝ օգտագործելով բլոքչեյն մեխանիզմը։ Արդյունքում պրոդուկտիօգտատերերը կկարողանան օգտագործել համախմբված համակարգչային հզորությունը՝ իրենց վիզուալ (և ոչ միայն) պրոդուկտներն ի կատար ածելու համար։ Պրոդուկտի առաջին թիրախային ոլորտն է ֆիլմայինինդուստրիան։

«Ես ամեն անգամ չեմ դադարում հիանալ այն խանդավառությամբ և աշխուժությամբ, որընկատում եմ թիմերի մոտ: Ավելի քան համոզված եմ, որ ժամանակակից և ճկուն մտածելակերպով և թվային նորարարությունների ուղղությամբ կենտրոնացած այս երիտասարդները կարող են դառնալ իրենց ոլորտում կարծիք թելադրողներ, իսկ Beeline-ն իր հերթին կշարունակի աջակցել հայկական ստարտափէկոհամակարգի կայացման գործին», – նշեց Հայաստանում Beeline-ի գխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ներկայացված բոլոր գաղափարներն ունեն ներուժ՝ հետագայում շուկայում ճիշտ թիրախավորման և զարգացման դեպքում եկամտաբեր պրոդուկտ դառնալու։ Պրոդուկտի մշակման ճամբարի շրջանակում մենք կշարունակենք աշխատել այս երկու թիմերի հետ՝ զարգացնելու իրենց գաղափարները։ Երեք ամիս անց նախատեսում ենք, որ գաղափարները մեկ փուլ առաջ գնացած կլինեն և կունենան առաջին նախատիպը։»,- նշեց Մայքրոսոֆթինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Նշենք, որ ընտրության հիմնական չափանիշներն են եղել գաղափարի նորարարությունը և կիրառելիությունը, ինչպես նաև թիմի կազմը, մինչ այս փուլը կատարած աշխատանքը և զարգացումը։




Լրահոս