Խորհրդարան կանցնի երեք ուժ. հարցման արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«GALLUP International association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր մամուլի ասուլիսի  ժամանակ ներկայացրեց վերջին ուսումնասիրության արդյունքները: Հարցին` հարցվածները որ ուժի քարոզարշավին են հանդիպել, կամ հետևել, քաղաքացիների մեծամասնությունը նշել է «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն:

Նա ներկայացրեց, թե դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որ դաշինքը կամ կուսակցությունը քանի՞ քվե կհավաքի. «Իմ քայլ»՝ 69.4 %, ԲՀԿ՝ 5.7%, «Լուսավոր Հայաստան»՝ 3.8 %, «Սասնա ծռեր»՝ 1.4%, ՀՀԿ՝ 1.3%, ՀՅԴ՝ 1.2%, ՄԵՆՔ՝ 0.8%, ՕԵԿ՝ 0.4%, ՔՈ՝ 0.3%, «Ազգային առաջընթաց»՝ 0.1%, Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն՝ 0.0%:

«Թե ռեյտինգային թեկնածուները որքանո՞վ լավ աշխատեցին և որքանո՞վ կկարողանան ավելացնել իրենց կուսակցությունների ցուցանիշները, ցույց կտան ընտրությունների արդյունքները»,-նշեց Նավասարդյանը:




Լրահոս