
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների աշխատանքային նախաճաշին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում է Միլանում տեղի ունեցող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակում: