Հրայր Թովմասյանի «սիրտը եվրովերանորոգում» է ցանկանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴ նոր նախագահ Հրայր Թովմասյանի «սիրտը եվրովերանորոգում» է ցանկանում. ՀՀ սահմանադրական դատարանի պատուհանները «շտապ փոխելու կարիք ունեն», քանի որ հերմետիկ եւ ձայնամեկուսիչ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շենքի պատուհանները նորով փոխարինելու նպատակով ՍԴ-ն դիմել է կառավարություն եւ խնդրել հատկացնել 9 մլն 948 հազար դրամ:

Ըստ սահմանադրական դատարանի` փայտյա պատուհանները շենքի կառուցման օրից շահագործման հետեւանքով շարքից դուրս են եկել, որի պատճառով չի ապահովվում շենքի հերմետիկությունը, ձայնամեկուսացումը եւ ջերմամեկուսացումը: Պարզվում է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աշխատանքին խանգարում է դրսի աղմուկը: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՍԴ-ն հնարավորություն չունի այդ աշխատանքներն իրականացնել իր բյուջեում վերաբաշխումներ կատարելու միջոցով:

Այս պատճառով ակնկալում է գումար ստանալ կառավարության պահուստային ֆոնդից: Արդյոք կառավարությունը կհատկացնի՞ գումարը, պարզ կդառնա այսօր: Իսկ մինչ այդ, նկատենք, որ տարիներ շարունակ աշխատողները չեն փորձել շենքային պայմանները բարելավել, սակայն Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ նշանակվելուց հետո ակտիվ պայքարում է շենքային պայմանները եվրո ստանդարտներին հասցնելու համար:




Լրահոս