Մենք գրեթե անսպասելիորեն անցկացրինք ՀԱՊԿ նիստ. քարտուղարը կդառնա Բելառուսի ներկայացուցիչը. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր գլխավոր քարտուղարը կդառնա Բելառուսի ներկայացուցիչը», – այդ մասին ԲԵԼՏԱ գործակալության փոխանցմամբ Սանկտ Պետերբուրգում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք գրեթե անսպասելիորեն անցկացրինք ՀԱՊԿ նիստ և մեծ հաշվով որոշեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը»,- նշել է Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում։

Երբ վերջիններս խնդրել են հստակեցնել և մանրամասներ  հայտնել, Լուկաշենկոն ասել է. «Ինչպես Նորսուլթան Նազարբաևն էր ասել, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։ Բայց մենք պայմանավորվեցինք նաև այն կարգի մասին, թե ինչպես կլինի այս նշանակումը»:




Լրահոս