ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք» դաշինքի անդամները` Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում. նրանց գյուղում սպասում էին զուռնա-դհոլով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի վերջին կանգառը ՝ սպարապետի ծննդավայրն էր, Արարատ գյուղը, որը նախկինում Դավալու էր կոչվում։  Նախքան բնակիչներին ողջունելը Արամ Սարգսյանը քարոզարշավի մասնակիցների հետ այցելեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որտեղ կիսվեց իր հիշողություններով,  եղբոր՝ Վազգենի մասին։ Թանգարանի պատին մի գրաթուղթ կա, որը Վազգեն Սարգսյանն էր գրել ՝ հորն ու մորը, նրանցից ներողություն խնդրելով առավոտյան մի փոքր տաքացած խոսելու համար։ Բանն այն է, որ այդ օրը Վազգենը ծնողների ներկայությամբ  բարկացել էր փոքր եղբոր՝ Արմենի վրա, և ներողություն էր խնդրում դրա համար։

«Վազգենը շատ փխրուն հոգի ուներ», աչքը գրաթղթից չկտրելով ասաց Արամ Սարգսյանը։ Ներկաներին ներկայացնելով, սպարապետի թանգարանում պահվող նմուշները  ՝ անձնական իրերը, մրցանակները, սպարապետի զենքերը, Արամ Սարգսյանը, և «Մենք» դաշինքի անդամները շտապեցին գյուղի հրապարակ, որտեղ մարդիկ սպասում էին իրենց՝ աղ ու հացով, զուռնա -դհոլով։

Մանրամասները ՝  տեսանյութում




Լրահոս