Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության Նախագահ
Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ
այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը
հավերժացնող հուշակոթողին:






























