Իրավապահ մարմինների զգուշացումները. ՀՀԿ-ն հանձնաժողովի 1110 նախագահ և քարտուղար ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ընտրողների թիվը: Ըստ այդմ, Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 մլն 574 հազար 916 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններում ընտրողների թիվը 2 մլն 564 հազար 195 էր: Ասել է թե` մեկ ու կես տարվա ընթացքում ընտրողների քանակն ավելացել է 10 հազարով: Սա այն բանից հետո, երբ ոստիկանությունը հայտարարել է ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներ իրականացնելու մասին:

Հետաքրքիր է, որ վերջին օրերին Քննչական կոմիտեի կողմից պարբերաբար տարածվում են հայտարարություններ եւ հիշեցումներ, թե ինչ քրեական պատիժ է սահմանված այն դեպքում, երբ պատշաճ չեն կատարվում հանձնաժողովի անդամի պարտականությունները, եւ լինում են խախտումներ: Իսկ դա ամենեւին էլ պատահական չէ. ի վերջո ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ՝ ՀՀԿ` 1110-ական, «Ծառուկյան» դաշինք` 594-ական, «Ելք» դաշինք` 172-ական, ՀՅԴ՝ 134-ական:

Եվ այս պարագայում հնարավոր է` լինեն հանձնաժողովի նախագահներ եւ քարտուղարներ, ովքեր կցանկանան ՀՀԿ-ին օգնել, ծառայություններ մատուցել: Բայց դե սա հղի է լուրջ վտանգներով:




Լրահոս