«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ դատական հայց է ներկայացրել «Աշտարակ կաթ» ընկերությունը: Սակայն հետո պարզվել է` թյուրիմացաբար, եւ հայցվորը ետ է վերցրել դիմումը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Աշտարակ կաթ»-ի սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանն այս տարվա հուլիսի 26-ին դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով բռնագանձել 42 հազար դրամ: Բանն այն է, որ Ֆեդերացիայի` «Տեխնիկական կենտրոն-Ակադեմիա» ՓԲ ընկերությունը դեռ 2016թ. «Աշտարակ կաթ» ընկերությունից ապրանք է գնել, եւ ըստ հայցվորի` գումարը չի վճարել:
Սակայն դատարանում նախնական դատաքննության ժամանակ պարզվել է, որ 42 հազար դրամը վճարվել է ժամանակին, ավելին` պատասխանողը ներկայացրել է վճարման հանձնարարագրի պատճենը, ինչից հետո «Աշտարակ կաթ» ընկերությունը հրաժարվել է հայցից, ու վեճն ավարտվել է: Իսկ թե ինչու է «Աշտարակ կաթ» ընկերությունն այս պարտքի մասին հիշել երկու տարի անց, ինչու ժամանակին չի իմացվել գումարը վճարելու եւ վճարման հանձնարարագրի առկայության մասին, մնում է միայն ենթադրել: