Բոլոր աշխատանքները կատարել ենք բացառապես մեր ուժերով. ՔՈ-ն ամփոփում է քարոզարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՈ կուսակցության պատգամավորի թեկնածու Կարեն Հարությունյանն անդրադարձել  է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին: «ՔՈ կուսակցության քարոզարշավի, ինչպես նաև կուսակցության հիմնադրման և առաջխաղացման աշխատանքները կատարել ենք բացառապես մեր ուժերով․ծրագրերի մշակումը (ներգրավելով նաև ոլորտի գիտակ համախոհներին), տեխնիկական ցանկացած բան՝ կայքը, գործիքները և այլն, դիզայնն (անձամբ Սուրենն ա անում) ու տպագրությունը, քարոզչական ձևերի մշակումը դրանց իրականացումը՝ տեսանյութեր, տեքստեր, մանդարիններ  Վերլուծություններ, մոնիտորինգ, հաշվապահություն, նյութատեխնիկական ապահովում։

Սրանց հետ մեկտեղ գնացել ենք հարցազրույցների, բանավեճերի, քննարկումների, հանդիպումների։ Էս ամեն ինչը կազմակերպելն ու իրականացնելը ահռելի աշխատանք էր ու, հաշվի առնելով, որ մի քանի ամսվա աշխատանքը 2 շաբաթում ենք արել, պահանջում էր աներևակայելի ջանքեր։ Դեռ շատ մտքեր էլ կան, որ կրկնակի արդյունք կտային, բայց ֆիզիկապես չենք հասցնում կազմակերպել ու իրականացնել։ Էս ամենին գումարած մեր խիստ ինքնաքննադատ ու դեմոկրատական մշակույթը, ինչն ավելի շատ ժամանակ ա պահանջում որոշում ընդունելու համար։

Պատկերացրեք, եթե ունենայինք ժամանակ և մի քիչ ավել ռեսուրս: Իհարկե ունենք նաև բացթողումներ, որոնց վրա աշխատելու ենք։ Սա դեռ սկիզբն է։ Ապագան ՔՈ-նն է»




Լրահոս