«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ըստ Գելափի (նշվում է, թե այն միջազգային է և ոչ թե տեղական, բայց իրականում այն Սերժ Սարգսյանինն է կամ նրա փեսայինը) տվյալներով Ազգային Առաջընթաց Կուսակցություն կուսակցության ստացվելիք քվեների քանակը 1% ֊ից քիչ է։ Սա ադիբեկության ու սուտիբեկության հերթական դրսևորումն է։
Ցանկանում ենք տեղեկացնել մեր ընտրողներին, որ բոլոր մարզեր և Երևան քաղաքում իրականացրած մեր այցերի ու հարցումների արդյունքում դեկտեմբեր ամսվա ընթացքում ակնհայտ է, որ մենք ունենք առնվազն 5% քվե, քանի որ 10 հոգուց առնվազն 5 մեզ ճանաչում է (50%), իսկ այդ 5֊ից առնվազ 2֊ը մեզ ուզում է տեսնել Ազգային ժողովում՝ որպես իրական, անկեղծ, բանիմաց և երիտասարդ այլընտրանք։ Սա կազմում է մոտ 15%։
Սա նշանակում է, որ 10֊ից առնվազն 2֊ը մեզ ուզում է տեսնել ԱԺ֊ում, և այդ մարդկանց կեսը գնալու և ընտրելու է մեզ՝ սա կլինի քվեների մոտ 10֊15% քվե։
Հաշվի առնելով իրական կյանքի իրողությունները և քվեարկության վրա ազդող այլ հանգամանքներ, մենք համոզված ենք, որ կհաղթահարենք 5% շեմը ԱԺ անցնելու համար, սակայն շատ դժվար է հաշվարկել կոնկրետ տոկոսը։
Ուստի, վստահ եղեք, որ դուք, մենք, մենք բոլորս, ազգային առաջընթացի կողմնակիցներս, շատ ենք, մենք ավելի շատ ենք, քան մասնակից կուսակցություններից շատերը։
Դեկտեմբերի 9֊ին, ձեր ձայնը տալով Ազգային առաջընթացին, թիվ 7 քվեաթերթիկ, մենք հիմք եք դնելու նոր Հայաստանի սկզբին, միասին դեպի ազգային առաջընթաց։
Ձեր յուրաքանչյուր քվե, մեկ քայլ է դեպի հաղթանակ»։