
Թուրինի «Յուվենտուս»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ծեր սինյորա»-ի երկրպագուների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել հենց Ռոնալդուն: Նախորդ ամսվա ընթացքում Ռոնալդուն մասնակցել է «Յուվենտուս»-ի 5 խաղի` դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ռոնալդուն «Յուվենտուս» տեղափոխվեց 2018 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալ»-ից: