ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Հետհեղափոխական տրամադրությունները մայրաքաղաքում շարունակում են իշխել:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` հաշմանդամ երեխայի ծնողները կարո՞ղ են իրենք ինքնակամ որոշում կայացնել, թե իրենց երեխան որ մանկապարտեզը, հատուկ կամ հանրակրթական (ներառական) դպրոց կարող է հաճախել:

Անի Ղազարյան (35 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն կրթության մասին ՀՀ օրենքի 19 հոդվածի` պետությունը ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա եւ գիշերօթիկ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում, հատուկ ծրագրերով:
Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության
«Ունիսոն» հկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ժամկետային զինծառայող եմ: Ուզում եմ իմանալ` ի՞նչ արտոնություններ ունեմ բնակարանի համար վճարվող գույքահարկի հետ կապված: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն:

Ալբերտ Մխիթարյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխիթարյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով` գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք
1) սեփականության իրավունքով իրենց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի, շինությունների եւ (կամ) փոխադրամիջոցների մասով.
2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող, նույն մասի 1-ին կետում նշված, գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.
3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող նույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:
Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որ գույքահարկի նշված արտոնությունը վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողներին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հարկատու համարվող իրավաբանական անձինք հաշվարկված գույքահարկի գումարը վճարում են եռամսյակը մեկ` եռամսյակային հաշվարկները ներկայացնելու համար սույն օրենքի 15 հոդվածով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ տարեկան հարկի գումարը` տարեկան հաշվարկները ներկայացնելու համար սույն օրենքի 15 հոդվածով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում: Ի դեպ, հարկատու համարվող ֆիզիկական անձինք հաշվարկված գույքահարկի գումարը վճարվում են մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը:




Լրահոս