ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Վերջին շրջանում փողոցներում ավելացել են նման գրությունները, սակայն լավ կլինի, եթե դրանք զերծ լինեն ուղղագրական եւ կետադրական սխալներից: Տվյալ դեպքում պետք է լիներ՝ տրվում են վարձով հեքիաթների հերոսների զգեստներ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար լիցենզիա պարտադի՞ր է, թե՞ ոչ: Եթե պետք է լիցենզավորման ենթակվի, ապա որքա՞ն է կազմում պետական տուրքի գումարը:

Վոլոդյա Հարությունյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
18.14.3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ե՛վ վճարվող գումարի չափը, ե՛ւ սահմանված կարգը պարզ ներկայացված են. մնում է դիմողը, ըստ իր բնակության վայրի, ներկայանա համապատասխան բաժին ու վճարի սահմաված գումարը:

 

 

ՀԱՐՑ. Լրացել է կենսաթոշակի անցնելու իմ տարիքը: Դիմել եմ տարածքային սոցիալական բաժին եւ դիմում ներկայացրել: Հիմա ուզում եմ տեղեկանալ` ո՞ր օրվանից է նշանակվում թոշակ, ե՞րբ կարող եմ ստանալ իմ գումարը:

Ամալյա Թումանյան (64 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակվում է`
1.կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրը), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
2.բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
3.կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրը), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
4.զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:
Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին:




Լրահոս