Հրազդանում թեկնածուներից մեկի շտաբի պետը ձերբակալվել է, նա ընտրողին գումար է խոստացել իր նշած թեկնածուին ընտրելու համար. ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հազդանի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ թեկնածուներից մեկի շտաբի պետը գումար է խոստացել, եթե ինքն ու իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։ Շտաբի պետը ձերբակալվել է։

Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից մեկի շտաբում, նույն շտաբի պետ Ա․Հ․-ն խոստացել է տալ գումարով ծրար՝ եթե քաղաքացին և իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ա․ Հ․-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է։

Կատարվում է քննություն։




Լրահոս