
Թել Ավիվից Մոսկվա թռչող օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի «Պլատով» օդանավակայանում. ուղևորներից մեկը հանկարծամահ է եղել։
«Մոսկվա 24»–ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։
Հայտնի է, որ մահացած տղամարդը բուժում է ստացել Իսրայելում, նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։
Ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայան էր ուղևորվում։