11:25-ի դրությամբ Գավառի թիվ 19/17 ընտրատեղամասում 1708 ընտրողներից քվեարկել է 110 ընտրող։ Հանձնաժողովի նախագահի խոսքով` ամեն բան նորմալ է ընթանում, խախտումներ չեն արձանագրվել։ «Ամեն բան լավ է։ Սակայն ընտրողներ կան, ովքեր ծանոթ չեն կարգին։ Գալիս, հարցնում են` որտե՞ղ պետք է նշում անել։ Մյուս հարցերում որևէ խնդիր չկա»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Արա Կարապետյանը։
Գավառի 19/21 ընտրատեղամասում ընտրությունն այնքան ակտիվ է անցնում, որ հերթ է գայոցել։ 11:40-ի դրությամբ 1994 ընտրողից ընտրությանը մասնակցել է 215 ընտրող։ Ակտիվությունը գնալով աճում է։
Ճամբարակի 20/24 ընտրատեղամասում կուտակումներ են: Քաղաքացիները դրսում սպասում են, որպեսզի մտնեն ընտրատեղամաս եւ քվեարկեն:
Իսկ ահա Ճամբարակի 20/22 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1271 քաղաքացի: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Մհեր Ստեփանյանի խոսքերով, այս պահի դրությամբ ընտրությանը մասնակցել է մոտ 180 քաղաքացի:
Մարտուոնու 21/04 ընտրատեղամասում էլ 1249 ընտրողից ընտրությանը մասնակցել է 200 ընտրող:
Մարտունիի թիվ 21/03 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1973 քաղաքացի: Բայց այս պահի դրությամբ քվեարկել է մոտ 350 քաղաքացի: Ըստ հանձնաժողովի անդամների՝ մարտունեցիները այս ընտրություններին ակտիվ են: