Արամ Սարգսյանը քարոզարշավի ժամանակ մեկ թերություն է տեսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն այսօր մասնակցել է արտահերթ ընտրությունների քվեարկությանը և քվեարկել հանուն Հայաստանի այսօրվա և ապագայի։ Այս մասին նա այսօր նշեց լրագրողների հետ զրույցում:

Նա անդրադարձավ քարոզարշավի ընթացքին և նշեց, թե իր  տեսած լավագույն քարոզարշավն էր, որտեղ բոլորն ունեին հավասար հնարավորություններ։ Միակ թերությունը, ըստ նրա, քարոզարշավին հատկացված կարճ ժամանակն էր:

Հավելենք, որ ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված է 1444 թեկնածու:




Լրահոս