
Ճամբարակի 20/24 ընտրատեղամասում անծայրածիր կուտակումներ են. ընտրատեղամասի ներսում 50 մետր հեռավորությունը չի պահպանված, իսկ բակում բավականին թվով ավտոմեքենաներ են կուտակված: ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ ընտրատեղամասի ներսում մեծ հերթեր են, անգամ քայլելու տեղ չկա: Չնայած սրան, նկատենք, որ ընտրատեղամասում երեք քվեախցիկ կա: Եւ ավոտմեքենաների եւ մարդկանց կուտակումների հետ կապված ArmLur.am-ի թղթակիցը հայտնել է ընտրատեղամասը հսկող ոստիկանին:
Ինչից հետո ընտրատեղամասի բակի տարածքից ավտոմեքենաները հեռացել են, իսկ հերթերը թեթեւացել: Հուսանք այս պատկերը չի կրկնվի: Ի դեպ, սա հենց այն ընտրատեղամասն է, որտեղ Ճամբարակի ներկայիս քաղաքապետ Վազգեն Ադամյանը նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայհոյել էր լրագրողին, ինչի արդյունքում հարուցվել էր քրեական գործ:
Մանրամասները` տեսանյութում