
Մարտունիի 25/03 ընտռրատեղամասում ArmLur.am-ի թղթակիցը արձանագրել է, որ ընտրատեղամասւոմ կուտակումներ են, բավականին մեծ հերթեր են: Սակայն այս պատկերը պայմանավորված է ոչ թե քաղաքացիների ակտիվությամբ, այլ ուղղորդումներով:
Կասկածներ կան, որ ընտրատեղամասի մոտ հերթ կանգնած քաղաքացիների մեծ հատվածը ուղղորդվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Ի դեպ, հանձնաժողովի անդամներից մեկի եղբայրը ԲՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու Սողոմոն Սողոմոնյանն է և դա համարվում է իր տարածքը: