
Մարտունիի 21/03 ընտրատեղամասի 1793 ընտրողից այս պահի դրությամբ մասնակցել է 454 քաղաքացի, ինչը նախորդ տարիների համեմատ դիտարկվել է բացառիկ ցուցանիշ: Նույնիսկ հանձնաժողովի անդամները կատակում են`նշելով, որ քաղաքացիների ակտիվությունը այս ընտրություններին ավելին է, քան նախորդներին, երբ գումարներ են բաժանել:
Ենթադրվում է, որ քաղաքացիների ոգեւորավածությունը պայմանավորված է ոչ այնքան ակտիվությամբ, որքան Մարտունիում դերակատարների գործոնով. ԲՀԿ-ական Սողոմոն Սողոմոնյան, Գեղարքունիքի ներկայիս մարզպետ Գնել Սանոսյան: Ի դեպ, հենց այս ընտրատեղամասում քիչ առաջ քաղաքացին մոտեցել է մարդկանց եւ հարցրել, թե ինչ է մարզպետի ազգանունը: Այս հարցով նա դիմել է անգամ հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս պատասխանել է, որ տեղյակ չէ: