
Սեւանի 20/05 ընտրատեղամասում քվեախցիկը «դեռ իր տեղը չի գտնում»: Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ քվեախցիկը շրջվել էր: ArmLur.am-ի թղթակիցը հենց նոր հայտնեց, որ քվեախցիկը դարձյալ շուռ է եկել, ինչի հետեւանքով ընտրատեղամասում խառնաշփոթ է ստեղծվել: Եւ որոշ ժամանակով դադարեցվել է ընտրությունների գործընթացը: Սակայն քիչ անց քվեախցիկը տեղադրվել է եւ ընտրական գործընթացը սկսել է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: