Ճամբարակի 20/24 ընտրատեղամասում լարված իրավիճակ էր: Քաղաքացի Վահրամ Չիլինգարյանը գրանցվել է գրանցամատյանում, որ օգնի քաղաքացուն: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա ևս մեկ անգամ օգնած է եղել այլ քաղաքացու, սակայն նորից է գրանցվել: Հանձնաժողովի անդամներից մեկն այդ մասին բարձրաձայնեց, ինչը մեծ աղմուկ առաջացրեց ընտրատեղամասում:
Այդ քաղաքացին ArmLur.am-ի հարցին` ինչու եք երկրորդ անգամ օգնում, հրաժարվեց որևէ բան ասել` հայտարարելով, թե չի պատասխանում մեզ: Համոզվելու համար, որ օգնել է երկու անգամ, մեր թղթակիցը մոտեցավ գրանցամատյանին և ֆիքսեց նրա անունը երկու անգամ գրանցված: Մինչ այդ հայտնի դարձավ, որ այն տարեց մարդը, ում օգնել էր, հայտարարել էր, թե օգնության կարիք չունի:
Մեր թղթակիցը մոտեցավ հանձնաժողովի նախագահին և խնդրեց գրանցել խախտումը, սակայն քարտուղարը հայտարարեց, թե նման բան չի տեսել: Քարտուղարը հայտնեց, որ առաջին գրանցման ժամանակ իրեն փոխարինողն է արել, այդ պատճառով դեմքը չի հիշել: ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ քարտուղարի չիմանալը չի նշանակում` խախտում չարձանագրել: Այդուհանդերձ քարտուղարը խախտումը չարձանագրեց, իսկ անդամներից մեկն էլ հայտարարեց, թե հանձնաժողովին ցուցումներ տալու և աշխատանքին միջամտելու համար մեր թղթակցին քվեարկությամբ կհրավիրեն դուրս:
Հ. Գ. Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովի նախագահն արձանագրել է խախտումը։ Հարկ է նկատել, որ նա այն վերապահումով է արձանագրել։ Նշել է միայն կրկնակի գրանցումը։
Մանրամասները` տեսանյութում;