
ArmLur.am-ի թղթակիցը արձանագրել է, թե ինչպես է Ճամբարակում 87 QQ 887 Օպել մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարդկանց նստացնում եւ ընտրատեղամասերով պտտում: Ի դեպ, նույն մեքենան տարբեր անձերի պտտացնում է 20/22, 20/23, 20,24 ընտրատեղամասերով: Ավելին, ArmLur.am-ի թղթակիցը արձանագրել է նաեւ, որ 20/22 ընտրատեղամասում տատիկին քվեարկել օգնելու համար դրսից մարդ են կանչել: ArmLur.am-ի թղթակիցը պարզեց, որ «օգնության համար կանչված մարդը» 87 QQ 887 Օպել մեքենայի վարորդ Արմեն Սարգսյանն է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: