
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը տեղեկություն է հրապարակել Կոտայքի մարզի ընտրատեղամասերից մեկում տեղի ունեցած դեպքի մասին:
«Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր քաղաքի 16/14 տեղամասային ընտրական կենտրոններում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է: ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով», – նշել է դաշինքը: